Տեղ գյուղի մոտ ադրբեջանցի զինվոր է վնասազերծվել

  • by Western Armenia, 28 Փետրվարի, 2024 in Հասարակություն
73 դիտում

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ից։

«Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ Արևելյան Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արևելյան Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքին է անդրադարձել նաև Մեսրոպ Առաքելյանը, նշելով, որ Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը՝ փախել։ Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է։