Տրավմա ունեցող մարդկանց առաջարկվում է հոգեւոր-հոգեբանական վերականգնման ճանապարհ

  • by Western Armenia, 07 Հունիսի, 2024 in Հասարակություն
35 դիտում

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան սկսեն վերականգնման ճանապարհը»,- հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Հանուն այս գաղափարի նա հիմնել է «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը»։ Խոսելով նախաձեռնության կարեւորության ու առանձնահատկության մասին՝  Աֆեյանը շեշտել է՝ մշտապես եղել է այսպիսի ծրագրի կարիքը, որում համադրված կլինեն հոգևոր արժեքներն ու հոգեբանությունը, եւ որի օգնությամբ մարդիկ կկարողանան վերականգնվել պատերազմների ու տարաբնույթ աղետների հոգեբանական հետեւանքներից:

Արտասահմանյան ու հայաստանցի լավագույն մասնագետների համատեղ ջանքերով՝  տրավմա ունեցող մարդկանց առաջարկվում է հոգեւոր-հոգեբանական վերականգնման այնպիսի ճանապարհ, որի նմանը մինչեւ այս պահը հայկական իրականության մեջ չի եղել: 

Ծրագրերը մշակելիս Հիմնադրամը հաշվի է առել համաշխարհային լավագույն փորձը, միեւնույն ժամանակ՝ հայ ժողովրդի ու հայ մարդու հոգեւոր-հոգեբանական առանձնահատկությունները: 

Այս հարցերի շուրջ նախագահ Արմենակ Աբրահամյանն արդեն պատրաստել էր հոգեբանական տրակտատ։

http://www.western-armenia.eu/WANC/Armenie-Occidentale/CNA/Resolution/Artsakh/Traite-de-Psychologie-des-Combattants-d-Artsakh.pdf