Փարիզի կենտրոնում գտնվող պուրակը ստացել է Շառլ Ազնավուրի անունը

  • by Western Armenia, 23 Մայիսի, 2024 in Հասարակություն
23 դիտում

“Փարիզի քաղաքապետարանը “հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե” Շառլ Ազնավուրի անունով է կոչել մայրաքաղաքի 8-րդ օկրուգում՝ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող պուրակը”։  Տեղեկացրել է BFMTV-ն։

Արարողությունը նվիրված էր երգչի 100-ամյակին։ Ելիսեյան դաշտերում անցկացված միջոցառմանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, երգչի հարազատներն ու ընկերները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ հայերենով գրառում է հրապարակել։

«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։100 տարի առաջ ծնված լինելով ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, նա  այսուհետ հավերժ է»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի գրառման մեջ:

Տեսանյութ ՝ https://www.bfmtv.com/paris/replay-emissions/bonsoir-paris/paris-le-square-charles-aznavour-inaugure-dans-le-8e-arrondissement_VN-202405220819.html