Փլատակներից դուրս է բերվել 3 տուժածի և  20 զոհի մարմին․ հայ փրկարարներն ամփոփեցին իրենց աշխատանքը Արևմտյան Հայաստանում և Սիրիայում

  • by Ashkhen Virabyan, 21 Փետրվարի, 2023 in Հասարակություն
108 դիտում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանն ամփոփ ներկայացրեց Արևմտյան Հայաստանի և Սիրիայի աղետի գոտում կատարված աշխատանքը։ 

Գարիկ Աղրամանյանը այսպես ներկայացրեց փրկարարների աշխատանքը․ «Հայ փրկարարները տեղակայման բազա ծավալեցին Արևմտյան Հայաստանի Ադըյաման քաղաքում և Սիրիայի Հալեպ քաղաքում։ Աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների արդունքում, միջազգային որակավորում ունեցող հայկական որոնողափրկարարական թիմերը համագործակցելով տեղի և միջազգային այլ թիմերի հետ, Արևմտյան Հայաստանում աղետի գոտուց փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։ Լայնածավալ որոնողական՝ այդ թվում կինոլոգիական խմբերով աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմիններ։

Հալեպում հայ փրկարարները որոնողափրկրարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել է ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով»,- ասաց։

Արևմտյան Հայաստանը իր երախտիքի խոսքն է արտահայտում այս առիթով, նշելով որ շատ կարևոր առաքելությամբ էին հայերը գտնվում այնտեղ, քանզի հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո, բազմաթիվ հայեր ստիպված եղան գաղթել դեպի Սիրիա և բնակություն հաստատել այնտեղ։ Սա ոչ միայն մարդասիրական մեծ օգնություն էր, այլև Արևմտյան Հայաստանի զավակների հանդեպ ցուցաբերած աջակցություն։