«Օգնության ձեռք՝ Արցախ» կազմակերպությունը ներկայացնում է կատարած աշխատանքները

  • by Western Armenia, 03 Մարտի, 2022 in Հասարակություն
176 դիտում

«Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպության նպատակն է իրականացնել մարդասիրական օգնություն և բարեգործական գործունեություն, սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների աջակցություն, պատմական, ճարտարապետական հուշարձանների պահպանման և վերականգնման ու բնապահպանական ծրագրեր։ Այս մասին ասել է հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Քրիստինե Գալստյանը՝ ամփոփելով ՀԿ-ի 2021թվականի գործունեությունը: Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպության հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են նյութական միջոցներ, որոնց ապահովման համար հնարավորինս փորձում են ներդրումներ կատարել, ինչպես նաև ներգրավել տարբեր անհատների և հիմնարկ-ձեռնարկությունների։