Ահա թե ինչպիսին է Ռամադանը հյուսիսային Սիրիայում

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2018 in Հասարակություն
272 դիտում
Իսլամական սուրբ Ռամադանի ամիսը սկսվել է մայիսի 14-ին, և հյուսիսային Սիրիայի ժողովուրդը պատրաստվել էին գիշերային իֆթարի արարողակարգին։ Ղամիշլիում, որը հյուսիս-արևելյան Սիրիայի մի քաղաք է, բնակիչները պատրաստվում են իսլամական սուրբ Ռամադան ամսվան, որը սկսվում է մայիսի 14-ին և ավարտվում է հունիսի 14-ին, ինչին հետևում են հունիսի 15-ի Էիդ ալ-Ֆիտր տոնախմբությունները։ Ռամադանը Ղամիշլիում տնտեսական աճ է ապահովում, քանի որ քաղաքի մուսուլմանները պատրաստվում են գիշերային իֆթարի ընթրիքին, որը շատ հաճախ անցկացնում են ընկերներով և ընտանքիներով։ Հրուշակեղենի խանութները պատրաստում են յուրահատուկ քաղցրավենիքներ, ինչպես նաև համեղ ուտեստներ, որը վաճառվելու է ողջ Ռամադանի ընթացքում։ Քաղցրավենիքները, ինչպես նաև շատ պահանջված շաքարը հյուրասիրում են նրանց, ովքեր ողջ սուրբ ամսվա ընթացքում ծոմ են պահում և ամբողջ օրն անցկացնում են առանց սնունդի և ջրի։ https://www.youtube.com/watch?v=flAbCVZGhZA Թեպետ Ղամիշլին միաժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերի և Սիրիայի Արաբական բանակի վերահսկողության տակ է գտնվում, բայց քաղաքը, ի տարբերություն Սիրիայի մյուս քաղաքների, պատերազմի ընթացքում կարողացավ խուսափել մեծ ավերածություններից։ Այնուամենայնիվ, Ղամիշլիի տնտեսությունը 7-ամյա շարունակվող հակամարտության հետևանքով շատ տուժեց։ Բացի այդ, 2014թ․ Նուսայբին սահմանի փակումը սահմանափակեց հարևան Թուրքիայի և միջսահմանային Նուսայբին քաղաքի հետ առևտուրը։ Հույս կա, որ Ռամադանը կվերակենդանացնի Ղամիշլիի սպառողական տնտեսությունը, քանի որ շատերը նախապատրաստել են իրենց խանութները Ռամադանի տոնակատարություններին։