Արտո Թունջբոյաջյան՝ Արարատի երգիչը

  • by Editbeglari, 10 Օգոստոսի, 2026 in Լուրեր
83 դիտում

1957 թ. օգոստոսի 4-ին Ստամբուլում ծնված հայազգի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը դեռ 11 տարեկանից սկսել է կատարել և ձայնագրել Արևմտյան Հայաստանի ավանդական երաժշտությունը։

Հետագայում նա հաստատվել է ԱՄՆ-ում և համագործակցել համաշխարհային ջազի բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ։ Երևանում ստեղծելով «Armenian Navy Band» խումբը՝ Թունջբոյաջյանը դարձավ ժամանակակից հայկական էթնո-ջազի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։

Իր բազմամյա գործունեության ընթացքում նա մասնակցել է ավելի քան 200 ձայնագրության, համագործակցել տարբեր երկրների երաժիշտների հետ և իր ստեղծագործությամբ միավորել հայկական, արևելյան ու ջազային երաժշտական ավանդույթները։