Արցախի գանձերը․ Դարպասներ բերդ

  • by Western Armenia, 04 Նոյեմբերի, 2022 in Հասարակություն
94 դիտում

Դարպասներ բերդ–ապարանքը գտնվում է Արցախի Խաչեն գավառում, Խաչենագետի աջ ափին, Գանձասարի դիմաց։ Եղել է Խաչենի Հասան-Ջալալյանների իշխանների տոհմական ապարանքը։ Դարպասները ճարտարապետական ինքնատիպ կառույց է։ Ունեցել է բազմաթիվ սենյակներ, ընդունարան, օժանդակ շենքեր, երկու եկեղեցի՝ շրջապատված պարսպով։

Ավերվել է XIII դ․ կեսին՝ մոնղոլ Մեծ խանի կուսակալ Արդունի կողմից։ Ավերակներն այժմ էլ պահպանվում են։