Արցախցիները կստանան  Արևելյան Հայաստանի քաղաքացիություն

  • by Western Armenia, 27 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
143 դիտում

Արցախից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են Արևելյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումներ ներկայացնել։ Այս մասին հայտարարել էր Արևելյան Հայաստանի  Ներքին գործերի նախարարությունը, որին պատկանող անձնագրային բաժիններն են իրականացնում այս գործընթացը: 

Այս քայլով Արևելյան Հայաստանի ղեկավարությունը  վերացնում է Արցախի մասին այն հիշատակումները, որոնք կան արցախցիների անձնագրերում: Մասնավորապես, ծննդյան և գրանցման վայրը, ինչպիսիք են օրինակ` Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Բերձորը, Քարվաճառը, Ասկերանը և այլն, արդյոք դրանք կփոխարինվեն նախկին Խորհրդային Հայաստանի վարչական ոչ լեգիտիմ սահմաններում գտնվող քաղաքներով, ինչպիսիք են` Երևանը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Գորիսը և այլն։

Արևելյան Հայաստանի ղեկավարուփթյունը ակնարկում է այն մասին, որ Արցախից բռնի տեղահանված  քաղաքացիները 32 տարի բնակվելով Արցախում` իրականում  Հայաստանի քաղաքացիներ չէին: Հաշվի առնելով այն փաստը, որ «Արցախի քաղաքացիություն» հասկացողություն ըստ էության գոյություն չի ունեցել, ապա պարզ է դառնում, որ ռեժիմի տրամաբանությամբ այդ մարդիկ եղել են Ադրբեջանի քաղաքացիներ:

Ստանալով ՀՀ քաղաքացիություն արցախցիները կունենան նույնպիսի իրավունքներ: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին դիմելուն, միջազգային հարթակներում հանդես գալուն, ապա միշտ էլ կարող էին արցախցիները նման գործողությունների դիմել, սակայն դա կարող է արդյունավետ լինել, եթե ինչ-որ պետություն պատասխանատվություն ստանձնի արցախցիների համար: 2020 թվականին այդ պատասխանատվություն ստանձնել էր Արևմտյան Հայաստանը։ Այսինքն` եթե Արևելյան Հայաստանի քաղաքացիություն են արցախցիները ստանում, Հայաստանն է կրում պատասխանատվություն:

Իրականում ծնունդի իրավունքով Արցախում ծնված և Արցախում ապրած բոլոր հայերը Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ են, քանի որ Արցախը Արևմտյան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։