Արևմտյան Հայաստանի զավակները․Յուսուֆ Քարշ

  • by Western Armenia, 24 Ապրիլի, 2023 in Հասարակություն
188 դիտում

Յուսուֆ Քարշը (իսկական անունը՝ Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում։ Լինելով Ցեղասպանության ականատես՝ նա պատմել է. «Ես տեսա իմ հարազատների սպանությունը. քույրս սովամահ եղավ, երբ մեզ գյուղից գյուղ էին քշում»։

Ծնողները հաջողացրին նրան ուղարկել լուսանկարիչ հորեղբոր՝ Գևորգ Նաղաշի մոտ,Կանադա, որտեղ էլ նա ապրեց ամբողջ կյանքում։ Հորեղբայրն էր, որ նրան նվիրեց առաջին լուսանկարչական խցիկը և ուղարկեց աշակերտելու հայ մեկ այլ հայտնի լուսանկարչի՝ Ջոն Գարոյին (Բոստոն, Մասաչուսեթս), ումից Քարշը վարպետություն սովորեց և հետագայում բացեց սեփական ստուդիան Կանադայի մայրաքաղաքում։

Ուինսթոն Չերչիլի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալբերտ Էյնշտեյնի, Մայր Թերեզայի, Ուոլթ Դիսնեյի, Օդրի Հեփբըրնի, Մուհամմեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի, Դուայթ Էյզենհաուերի և շատ ուրիշների դիմանկարներով։ Հրապարակել է իր գործերի մի քանի ալբոմ։