Արևմտյան Հայաստանի զավակները․ Տարոն Սահակյան — Հասարակություն

  • by Western Armenia, 05 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
91 դիտում

2021-ի  նոյեմբերի 16-ին Արևելյան Հայաստանի  արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում  հերոսաբար զոհված լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը  ծնունդով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից էր, 15 տարեկանում տեղափոխվել էր Կողբ, ապա որոշ ժամանակ ապրել Ռուսաստանի Դաշնությունում։  Տարոնի հայր, մայոր Ջիվան Սահակյանը ազատամարտի վետերան է, երկար տարիներ ծառայել է Նոյեմբերյանի սահմանապահ զորամասում, եղել է հրետանու հրամանատար, 1990-ական թվականներին նրա ղեկավարած հրետանին գործել է հզոր եւ անվրեպ, մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ Տարոն Սահակյանի մայրը՝ տիկին Ալվարդը ծնել, դաստիարակել է հայրենասեր 3 որդիների,Տարոնի ավագ եղբայր Ռոման Սահակյանը ծառայում է սահմանապահ զորամասում,կապիտան է, փոքր եղբայրը՝ Տիգրանը զինվորական բուհ է ավարտել, բժիշկ է։ 2021-ին ծառայության էր ընդունվել Ջերմուկի գնդում։ 2021թ․ նոյեմբերի 16-ին նա նռնակը խլելով ադրբեջանցի զինվորականից՝ պայթեցրել է, որի հետեւանքով ինքը զոհվել է, մեծ կորուստներ պատճառելով ադրբեջանցի զինվորականներին։ Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը 2021թ․ նոյեմբերի 17-ին հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխել Ռուսաստանի հարավային օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։ 

Մուրադովը դիակը հանձնելով՝ փոխանցել է ադրբեջանցիների խոսքերը, որ Տարոնը հերոս էր, նրան հուղարկավորեք հերոսի նման։