Արևմտյան Հայաստանի զավակները․ Հակոբ Եղիազարյան

  • by Western Armenia, 29 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
160 դիտում

Հակոբ Եղիազարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 4-ին Երեւանում, սովորում էր Սլավոնական համալսարանի իրավագիտության բաժնում: 2019 թվականին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել ԱՀ-ի Ցոր զորամասում, հրետնավոր էր,դասակի հրամանատար, օպերատոր: Զուսպ, խելացի,աշխատասեր երիտասարդ էր, որի շնորհիվ արժանացավ կրտսեր սերժանտի կոչմանը: Հակոբը շատ խելացի ու պարտաճանաչ զինվոր էր, նա չէր սիրում ուշանալ, միշտ իրեն տված առաջադրանքները հստակ ու ճիշտ ժամանակին կատարում էր, որ ոչ ոք չկարողանար իրեն թերանալու համար նկատողություն անել։ Ինքը բնավորությամբ շատ համառ ու անկոտրում մարդ էր, միշտ ձգտում էր ավելիին, եղածով չէր բավարարվում, փորձում էր ամեն ինչում առաջինը լինել։ Շատ էր սիրում գրքեր կարդալ:

Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ակնայի, Քարինտակի և Շուշիի համար մղվող մարտերին։

Հրամանատարը նահանջի հրաման էր տվել, ասել էր, որ Հակոբը կարող է հետ գնալ, փրկվել, Հակոբը հրամանատարին ասել էր` Բա որ հիմա գնամ, ձեր ու ընկերներիս աչքերի մեջ ինչպե՞ս պիտի նայեմ, ես ընկերներիս միայնակ չեմ թողնի։

Քարին տակից նահանջի հրամանից հետո, մի կերպ շրջափակումից դուրս գալով դասակի տղաները մնացել էին 8 հոգի, պետք է նահանջեին դեպի Ստեփանակերտի կողմ, բայց մնացել են Շուշիի մերձակայքում վիրավոր վիճակում, տղաները կռվել են մինչև վերջ իրար մենակ չթողնելով, զոհվել է նոյեմբերի յոթին երեկոյան, այդպես էլ չստանալով այն օգնությունը որը խնդրել է հրամկազմից։ Զորամասի հրամանատարներից մեկի խոսքերով Հակոբը շատ լավ զինվոր է եղել, ոչնչացրել է մեծաքանակ թշնամու զինտեխնիկա, իսկ խաղաղ պայմաններում եղել է օրինակելի զինվոր, այդ ամենը ցավոք Հակոբի զոհվելու հետո են ասել, հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն և Արիության  շքանշաններով: