Բաքվի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման

  • by Western Armenia, 06 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
84 դիտում

Արևելյան Հայաստանի տարածք ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար դատապարտված Բաքվի զինծառայող Հուսեյին Ախունդովի պատիժը խստացվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման։ 

«Ապրիլի 10-ին Արևելյան Հայաստանի ինքնիշխան տարածք են ներխուժել Բաքվի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ Արևելյան Հայաստան միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Արևելյան Հայաստանի  քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Արևելյան Հայաստանի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։

Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել Արևելյան Հայաստանի սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել  Արևելյան Հայաստանի  սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։Տուժող կողմը համաձայն չէր առաջին ատյանի դատարանի վճռի հետ և բողոք է ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին, որը բավարարվեց