Դերսիմի ցեղասպանության վկայությունները Հարավային Կալիֆորնիայի համալսարանի արխիվում

  • by Western Armenia, 26 Նոյեմբերի, 2022 in Հասարակություն
105 դիտում

Դերսիմի համայնքների եվրոպական դաշնության կողմից 2009 թվականին սկսված «Դերսիմի ցեղասպանության բանավոր  նկարագրությունը» աշխատության փաստաթղթերը նոյեմբերի 17-ին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ հանձնվեցին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Shoah հիմնադրամին (USC Shoah), որն զբաղվում է ցեղասպանությունների վերաբերյալ վկայությունների և փաստաթղթերի արխիվացմամբ։

Լրագրող Թաներ Ադայի խոսքով՝ բանավոր պատմությունների ուսումնասիրությունը նախաձեռնվել է Դերսիմի  համայնքների եվրոպական դաշնության և Քլարքի համալսարանի հետ համատեղ, որի արդյունքում 1937-38 թթ. ցեղասպանությունը վերապրած ականատեսների հետ 360 հարցազրույց է անցկացվել՝ ութ տարբեր երկրներում:  Ֆեդերացիայի համանախագահ Քեմալ Քարաբուլութն իր ելույթում հայտարարեց, որ Դերսիմի ցեղասպանությունը վերապրածների երեխաները տարիներ շարունակ մեծացել են կործանարար լռության մեջ։

Shoah հիմնադրամի փոխտնօրեն դոկտ. Կորի Սթրիթը նշեց․ «Այս տպավորիչ վկայությունները կպահպանվեն, կթվայնացվեն, կինդեքսավորվեն, որպեսզի հասանելի լինեն ամբողջ աշխարհում»: