Երևանում ՝ արևմտահայերեն բանաստեղծության մրցույթ

  • by Editbeglari, 12 Օգոստոսի, 2026 in Լուրեր
69 դիտում

Սեպտեմբերի 4-6-ը Երևանում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը, որի գլխավոր թեման այս տարի լեզուն է։ Փառատոնի շրջանակում առաջին անգամ կկազմակերպվի նաև արևմտահայերեն բանաստեղծության միջազգային մրցույթ՝ աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար։

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 50 հրատարակչություն, 250 գրող և գրական ոլորտի մասնագետներ՝ ավելի քան 15 երկրից։ Ծրագրում նախատեսված են գրական հանդիպումներ, քննարկումներ, շնորհանդեսներ և մշակութային միջոցառումներ։

Մուտքը բոլոր միջոցառումներին ազատ է։