Ի՞նչ յուրահատկություն ունի Անիի կամուրջը

  • by Western Armenia, 18 Փետրվարի, 2023 in Հասարակություն
210 դիտում

Ախուրյան գետի վրա դեռ Բագրատունիների թագավորության օրոք 10-11-րդ դարերում բազմաթիվ կամուրջներ են կառուցվել, որոնք վկայում են կառուցողների մեծ վարպետության և դարաշրջանի ճարտարագիտական մտքի բարձր մակարդակի մասին։ Այդ կամուրջներից հատկապես ամենամեծը, որը հայտնի է Անիի կամուրջ անվամբ, ունեցել է յուրահատուկ դեր և կառուցվածք․ այն ոչ միայն կառուցվել է որպես գետի երկու ափերը կապող ճանապարհ, այլ նաև հանդիսացել է քաղաքի պաշտպանական համակարգի մի մասը։ Մոտ 30 մետր թռիչք ունեցող կամուրջն ափամերձ երկու հատվածներում ունեցել է փայտե շարժական հատվածներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի էր ետ քաշել՝ այդպիսով կամուրջը դարձնելով անանցանելի։ Կամուրջը ներկայում ավերակ է։

Վերջերս ՀՀ-ի հետ տարվող աշխատանքների ժամանակ, ձեռք է բերվել համաձայնություն վերանորոգելու Աիի կամուրջը, որը մեծ նշանակություն ունի մեզ համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ Արտաքին Գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջին ասուլիսներից մեկի ժամանակ։

Սակայն այս բոլոր բանակցությունները կատարվում են առանց Արևմտյան Հայաստանի և ի վնաս ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հայ բնակչության իրավունքների։ 

Հետևանքները կլինեն ավելի լուրջ և միջնաժամկետ հեռանկարում շատ ավելի թանկ կարժենա, քան այն, ինչ կարող են բերել տնտեսական խնդիրները։

Երեւանի իշխանությունների կուրությունը հետեւանքներ կունենա նաեւ Կովկասյան Հայկականի Հանրապետության հայ եւ ոչ հայ բնակիչների անվտանգության վրա։