Լույս է տեսել Western Armenia ամսագրի վեցերորդ համարը

  • by Western Armenia, 30 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
90 դիտում

Լույս է տեսել Western Armenia ամսագրի վեցերորդ համարը։ Նոր համարում կարող եք կարդալ ՝ «Պատմական Հիշեցումներ» շարքը որտեղ ևս մեկ անգամ հիշեցվում է, որ՝  Սեւրի պայմանագրով պաշտոնապես և անվիճելիորեն ամրագրված է հայերի իրավունքները թուրքերի կողմից գրավված որոշ տարածքների վրա։ 

Western Armenia ամսագրի վեցերորդ համարում կարող եք կարդալ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի  103 ամյակին նվիրված ակնարկը։  

Վեցերորդ համարում ՝  «Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ» շարքը նվիրված է իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել  Երզնկայի զինադադարից հետո։

Նոր համարում կարող եք ծանոթանալ ՝ Հայկական ինքնությանը, Էթնիկ խորհրդանիշներին,Ազգային արժեքներին։  «Արևմտյան Հայաստանի զավակները» շարքը այս անգամ նվիրված է հերոսներ ՝ Էրիկ Գևորգյանին, Պարույր Հարությունյանին, Ղարեայանների ընտանիքին և Հայկազ  Մկրտչյանին։ 

Ամսագիրի հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն  տարբերակները PDF ձեւաչափով կարելի է ներբեռնիլ հղումով անցնելով:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/Bachdonatert/2023/WA-Magazine-N6.pdf