Լույս է տեսել «Western Armenia» շաբաթաթերթի 131-րդ համարը։ Համարի շապիկին ներկայացված է Հայկական լեգեոնը, որը նշանակալի դեր է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մերձավոր Արևելքի ճակատներում։
Համարը անդրադառնում է Հայկական լեգեոնի պատմությանը, նրա մարտական ուղուն և հայ զինվորների ցուցաբերած խիզախությանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև Արարայի ճակատամարտին, որտեղ հայ զինվորների սխրանքը բարձր գնահատականի է արժանացել ֆրանսիական հրամանատարության կողմից։
Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով։
https://westernarmeniatv.com/wp-content/uploads/2026/08/WA-Magazine-131_c.pdf
