Կ․Պոլսում սպանվել է Հայաստանի քաղաքացի

  • by Editbeglari, 11 Օգոստոսի, 2026 in Լուրեր
91 դիտում

Կ․Պոլսի Բեյօղլու շրջանում իր բնակարանում մահացած է հայտնաբերվել Հայաստանի քաղաքացի 64-ամյա Ագոպ Դեղիրմենջիօղլուն։ Ոստիկանությունը պարզել է, որ նա սպանվել է դանակի բազմաթիվ հարվածներով։

Դեպքի մասին ոստիկանությանը հայտնել էր հարևանը՝ 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը՝ նշելով, որ բնակարանից վատ հոտ է գալիս։ Հետաքննության արդյունքում հենց նա է կասկածվել սպանության մեջ և ձերբակալվել։

Ոստիկանությունում տված ցուցմունքում Թայըքը խոստովանել է սպանությունը՝ նշելով, որ իր և Դեղիրմենջիօղլուի միջև վարձակալության հետ կապված վեճ է եղել, և ինքը նրան դանակահարել է։ Դատարանը որոշել է կալանավորել կասկածյալին։ Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է։