ՀՀ ժողովրդական վարպետ Արմեն Վարդապետյանը զարդերի միջոցով հանրությանը կծանոթացնի Կիլիկիայի պատմությանն ու մշակույթին

  • by Western Armenia, 11 Մարտի, 2023 in Հասարակություն
114 դիտում

Զարդագործ, նկարիչ, քանդակագործ Արմեն Վարդապետյանի «Կիլիկիա» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված է ավելի քան հիսուն աշխատանք՝ արծաթյա զարդեր, քանդակներ, գծանկարներ: Հետաքրքրասերները յուրահատուկ, ինքնատիպ գործերին կարող են ծանոթանալ՝ մինչև ապրիլի 7-ը այցելելով Երևան քաղաքի պատմության թանգարան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վարդապետյանն ասում է, որ հավաքածուն ստեղծել է՝ ոգեշնչվելով կիլիկյան դպրոցի մանրանկարիչներ Թորոս Ռոսլինի և  Սարգիս Պիծակի աշխատանքներից:

«Կիլիկիա» հավաքածուի նպատակներից է  Կիլիկիայի մասին խոսելը: Այդ դարաշրջանում զարգացել են հայկական արվեստն ու մշակույթը, սակայն արշավանքների, պատերազմների պատճառով քիչ բան է պահպանվել: Բացառություն չեն զարդերը: Զարդերը ժամանակին ձուլել են և տուրքեր վճարել»,-նշում է նկարիչը։

Արևմտյան Հայաստանը կարևոր է համարում այս նախաձեռնությունը, քանի որ այսօր առավել քան երբևէ կարևոր է Կիլիկիաի արվեստն ու մշակույթը ցուցադրել, դրանով ևս մեկ անգամ փաստելով այդ տարածաշրջանի հայկական լինելը և Հայերի իրավունքները: