ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել

  • by Western Armenia, 22 Ապրիլի, 2023 in Հասարակություն
132 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում, որոնց արդյունքում ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու իրավունք կտրվի։

Ինչպես հարցի զեկուցման ժամանակ հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը, կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։

Զորացրվելուց հետո կին զինծառայողները կհամալրեն ՀՀ պահեստազորը կամ ցանկության դեպքում կշարունակեն ծառայությունը` արդեն մարտական ծառայության պայմաններում։

Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ գործադիրը հակված չէ օրենքի շտապ կարգով ընդունմանը։ Նոր կարգը նախատեսվում է գործարկել 2023թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում։