Հնարավո՞ր է ապամոնտաժվի Քյոլնում Հայերի ցեղասպանության հուշարձանը

  • by Western Armenia, 01 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
112 դիտում

«Այդընլըք» պարբերականը գրում է, որ «Վաթան» կուսակցության ներկայացուցչության կոչը մեծ արձագանք է գտել տեղի թուրքական համայնքի կողմից, և Թուրքիայի Հանրապետության 100-րդ տարելիցի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Քյոլնում Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության հուշարձանն ապամոնտաժելու ակցիա է իրականացվել, որն ապարդյուն չի անցել թուրքերի համար։ Քյոլնի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ՝ 2023 թ․ դեկտեմբերի 7-ին նախատեսվող քաղաքապետարանի խորհրդի ժողովում հայտարարվելու է հուշարձանն ապամոնտաժելու անհրաժեշտության մասին։ 

Մինչ օրս այդ հարցին հետամուտ են եղել Թուրքական միությունների նախաձեռնության հարթակը և «Վաթան» կուսակցության՝ Գերմանիայի ներկայացուցչությունը։ Դենիզ Յըլդըրըմը նաև հանդես է եկել Գերմանիայի թուրքական համայնքին ուղղված կոչով՝ խնդրելով, որ 2023 թ․ դեկտեմբերի 7-ին համայնքի ներկայացուցիչները հավաքվեն Քյոլնի քաղաքապետարանի մոտ և իրենց աջակցությունը հայտնեն Հաերի ցեղասպանության հուշարձանի ապամոնտաժման համար պայքարող թուրքական կազմակերպություններին, որպեսզի քաղաքապետարանի որոշումն անբեկանելի լինի։