Հումանիտար օգնությամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

  • by Western Armenia, 10 Փետրվարի, 2023 in Հասարակություն
68 դիտում

Աղետալի երկրաշարժից տուժած Սիրիա հումանիտար օգնություն հասցնող երկրորդ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Փետրվարի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Հայաստանը հումանիտար աջակցություն է ուղարկում Սիրիա: 30 տոննա կազմող մարդասիրական բեռը ներառում է սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Արևմտյան Հայաստանը զորակցում Սիրիայի բարեկամ ժողովրդին ողբերգական երկրաշարժի համար։ Մենք կիսում ենք Ձեր վիշտը և մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն և տոկունություն, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս տարերային աղետի հետևանքների վերացման համար: