Ճգնաժամը, որը մենք անտեսում ենք. The Critic բրիտանական պարբերականը՝ Արցախում իրավիճակի մասին

  • by Western Armenia, 29 Օգոստոսի, 2023 in Հասարակություն
89 դիտում

Հայաստանի հմայող գեղեցիկ ժողովրդական երաժշտության, համեղ խոհանոցի և հարատև հպարտության հետևում թաքնված է մահաբեր հալածանքների, ցեղասպանության և լքվածության ողբերգական պատմությունը:  Այժմ անցյալի սարսափները կարող են կրկնվել, եթե որքան հնարավոր է շուտ ինչ-որ բան չձեռնարկվի՝ կապված Հայաստանի հարևանի՝ Ադրբեջանի մարդասպանական մտադրությունների և գործողությունների հետ, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Փոլ Բրայանը՝ «Ճգնաժամը, որը մենք անտեսում ենք» հոդվածում բրիտանական The Critic հրատարակության մեջ։

«Ներկայում ավելի քան 120․000 էթնիկ հայեր հայտնվել են անելանելի դրության մեջ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը նրան վեր տնկած  բութ մատն է ցույց  տալիս և աչքով անում: Դժվար թե դուք լսեիք այս մասին լրատվամիջոցների մեծ մասից»,- նշում է հոդվածի հեղինակը։ Բրայանն ընդգծում է, որ Արցախի մեծ մասը օկուպացվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին նրա ներխուժման ժամանակ։ Սա կտրեց Արցախը մնացած Հայաստանից, բացառությամբ Բերձորի ճանապարհով մուտքի, որը հայերն անվանում են «կյանքի ճանապարհ»:

«Ադրբեջանական բանակը բազմաթիվ վայրագություններ և պատերազմական հանցագործություններ է կատարել 2020 թվականին էթնիկ հայկական տարածք ներխուժելու ընթացքում: Բացի այդ, Բաքուն պնդում է, որ հայերը չունեն ճշմարիտ, հին պատմություն կամ իրավունք իրենց հողի նկատմամբ: Ադրբեջանի կառավարությունն այնքան հեռուն է գնացել, որ ինչ-որ հնարամիտ հնագիտական ​​քարոզչությամբ է զբաղվել և պնդում է, որ նույնիսկ հայկական եկեղեցիները հայկական չեն: 

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, ինչպես և Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունները։ Այս հզոր պետությունները Ադրբեջանին դիտարկում են որպես նավթի օգտակար մատակարար և տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ պատնեշ»,- ընդգծում է Փոլ Բրայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հղումով՝ https://artsakhpress.am/arm/news/186213/tchgnazhamy-ory-menq-antesum-enq-the-critic-britanakan-parberakany-arcakhum-iravitchaki-masin.html