Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. Գագիկ Գինոսյան

  • by Western Armenia, 31 Հունվարի, 2023 in Հասարակություն
115 դիտում

«Ազատագրական Բանակի» մարտիկ, «Կարին» կրթամշակութային ՀԿ նախագահ,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի՝ «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը: Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, գնացին անմեղսունակ ճանապարհով՝ հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և «Նժդեհ» խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է: Հետևենք այս միջադեպի հետագա զարգացումներին և զորակցենք Նժդեհ պարախմբին։ Անհնար է մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ Հայու ոգին: Մեր անունն է Պայքար, և վախճանը՝ ՀԱՂԹԱՆԱԿ....»։