Ութ տարվա ընդմիջումից հետո Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցում նշվեց Զատիկի տոնը 

  • by Western Armenia, 11 Ապրիլի, 2023 in Հասարակություն
127 դիտում

Ապրիլի 9-ին Տիգրանակերտի՝ վերանորոգված և վերաբացված  Սուրբ Կիրակոս եկեղեցում ութ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ նշվել է քրիստոնյա հայերի ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը: Հիշեցնենք, որ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին  2015 թվականին տուժել էր զինված բախումների ժամանակ։ Պատարագը և կրոնական ծեսը կատարել են  Կոստանդնուպոլսից ժամանած հայ հոգևորականները։

Հաթայ նահանգում երկրաշարժից վնասված հայկական Վագըֆ գյուղի  եկեղեցում պատարագ չի մատուցվել։ Հավատացյալների համար տոնակատարությունը  տեղի է

ունեցել եկեղեցուն կից սրահում։ Երկրաշարժից հետո ժամանակավորապես  Կոստանդնուպոլիս մեկնած գյուղացիների մեծ մասը Զատկի տոնի առթիվ վերադարձել է գյուղ և մասնակցել պատարագին։