Սիրիայում երկրաշարժից վնասվել է Եագուպիէ գյուղի հայկական եկեղեցին. Արձագանքել է Արամ Ա-ն

  • by Western Armenia, 13 Փետրվարի, 2023 in Հասարակություն
103 դիտում

Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիէ գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Ս. Աննա եկեղեցին։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը  խորը ցավով տեղեկացել է Եագուպիէ գյուղի ավերակների մասին։  Ս. Աննան պատմական եկեղեցի լինելով՝ մեր ժողովրդի համար դարձել էր ուխտատեղի։

Կաթողիկոսարանի հաղորդմամբ, Վեհափառ հայրապետը կապ է հաստատել Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպիսկոպոս Աշգարյանի  և մանրամասն տեղեկացել երկրաշարժից հետո մեր ժողովրդի զավակաների վիճակի մասին։ 

«Մեր պատասխանատուները հատուկ հոգածություն և խնամք են ցուցաբերում յոթը կենտրոններում ապաստանած հայորդիներին՝ նրանց համար հայթայթելով այն, ինչ անհրաժեշտ է։ Այս առիթով համայնքի պատասախանատուները Նորին Ս. Օծությանը փոխանցել են, որ հատուկ հանձնախումբը սկսել է վնասված տների վերաբերյալ արձանագրություն կազմելու աշխատանքները»,- հայտնում են կաթողիկոսարանից։

Արևմտյան Հայաստանը ցավով արձանագրում է հերթական մշակութային կոթողի վնասվելու լուրը։ Սակայն այնտեղ՝ ուր հայերն են ապրում, կրկին վեր կհառնենք փյունիկի նման, և կշենացնենք մեր համայնքերը։