Օգոստոսի 16-ին Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիսավորությամբ նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար արք. Աշգարյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ, որին մասնակցել են Քեսապի և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ հավատացյալներ։
Պատարագի ընթացքում Մակար սրբազանը խոսել է Աստվածամոր նշանակության և Հայ եկեղեցու կյանքում նրա ունեցած կարևոր դերի մասին՝ ընդգծելով, որ Սուրբ Կույս Մարիամին եկեղեցին մեծարում է իր ծեսերով, շարականներով և աղոթքներով։
Տոնական արարողության ավարտին եկեղեցու շրջափակում կատարվել է ավանդական Խաղողօրհնեք՝ Մակար սրբազանի ձեռամբ։ Տոնին մասնակցել են նաև ՀՄԸՄ-ի սկաուտները։
