Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը. Ռոդենի քանդակը կտեղափոխվի

  • by Western Armenia, 16 Մարտի, 2023 in Հասարակություն
98 դիտում

Երևանի ավագանին այսօրվա նիստում համաձայնություն տվեց Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու համար:

Նշենք, որ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվել էր մի նախագիծ, ըստ որի` նախատեսվում էր Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը տեղափոխել այլ վայր:

Ավագանու կողմից որոշումն ընդունվեց միաձայն՝ 49 կողմ ձայներով: