2024 թվականի Հրանտ Դինքի մրցանակի դափնեկիրները հայտնի են

  • by Editbeglari, 30 Սեպտեմբերի, 2024 in Լուրեր
245 դիտում

Ամեն տարի, ինչպես միշտ, այս տարի ևս հանձնվեց միջազգային Հրանտ Դինքի մրցանակը : Միջոցառումը հեռարձակվել է Հրանտ Դինքի հիմնադրամի կայքից և սոցիալական հարթակներից: Այս տարվա մրցանակները շնորհվեցին կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած անհատներին և կազմակերպություններին:

Մրցանակի դափնեկիրներն էին՝ «Մոր Չաթը» կանանց ապաստարանի հիմնադրամը, որը Արեւմտեան Հայաստանում կանանց հզորացմանն ուղղված ամենաերկար գործունեություն ծավալող կազմակերպություններից է, և Ռուգիատու Նենեհ Թուրեյը՝ Սիերա Լեոնեից, ով համարձակորեն պայքարում է կանանց սեռական օրգանների խեղման դեմ:

Մրցանակը շնորհվում է այն անձանց, խմբերին կամ կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս խաղաղության, արդարության և ազատության գաղափարների առաջմղման համար՝ հակառակ ռասիզմին, խտրականությանը և բռնությանը: