2026 թվականի Հրանտ Դինքի միջազգային մրցանակը շնորհվել է թուրք բնապահպան և իրավապաշտպան Սյուհեյլա Դողանին և պաղեստինցի իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Ռաջի Սուրանիին։
Մրցանակաբաշխության 18-րդ արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Ստամբուլի Մուհսին Էրթուղրուլ բեմում։

Սյուհեյլա Դողանը մրցանակին արժանացել է Կազդաղների և տարածաշրջանի բնական ու մշակութային արժեքների պաշտպանության, կանանց իրավունքների պաշտպանության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ իր գործունեության համար։
Ռաջի Սուրանին մրցանակի է արժանացել Պաղեստինում, այդ թվում՝ Գազայում, մարդու իրավունքների խախտումների փաստագրման և իրավական պաշտպանության ոլորտում իր երկարամյա գործունեության համար։
Հրանտ Դինքի միջազգային մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին և ամեն տարի շնորհվում է մարդու իրավունքների, հավասարության, արդարության և խաղաղության ուղղությամբ գործունեություն իրականացնող անհատների կամ կազմակերպությունների։
