36 տարի շարունակվող պեղումները լույս են սփռում Արարատյան թագավորության պատմության վրա

  • by Western Armenia, 24 Օգոստոսի, 2023 in Հասարակություն
103 դիտում

Ինչպես տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից, Արարատական ​​քաղաքակրթության ամենաշքեղ կառույցներից մեկում՝ Այանիսի ամրոցում 36 տարի իրականացված պեղումները լույս են սփռել 2700-ամյա պատմության վրա։ Արարատական ​​թագավոր Ռուսա II.-ի  կողմից Վանա լճին նայող բլրի վրա կառուցված Այանիս ամրոցում սկսված պեղումները և վերականգնման աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով։ Ամրոցը ուշադրություն է գրավում իր նախշաքանդակներով և կարևոր գտածոներով: Այանիսի ամրոցը արարատական  ժամանակաշրջանից մնացած կարևորագույն և առանձնահատուկ անտիկ կառույցներից մեկն է աշխարհում, որն առանձնանում է Խալդի Աստծուն նվիրված տաճարի քարաշեն զարդաքանդակներով,  քաղաքը շրջապատող պարիսպներով և  քարի ու աղյուսի առկայությամբ։

Այս տարվա աշխատանքներում շեշտը դրվել է տաճարի հետնամասի պահպանության և վերականգնման վրա։ Պեղումների ղեկավար Մեհմեթ Ըշըքլըն ասել է. «Մեր 36 տարվա պեղումների մեծ մասն իրականացվել է Խալդի Աստծուն նվիրված տաճարային համալիրի տարածքում։ Տաճարի տարածքից հայտնաբերված հարուստ հնագիտական նյութը մեր առջև բացում է արարատական ​​ շրջանում մարդկանց պաշտամունքի աշխարհը և ուրարտական ​​կրոնական ծեսերը հասկանալու, ներկայացնելու չափազանց հեշտ ճանապարհը, որի  արդյունքում Այանիսի ամրոցում ավելի շատ հնարավորություններ  կան, քան արարատական ​​այլ կառույցներում»։