Էլմիրա Աբրահամյանը  շուրջ տասն օր ապրել է գերության մեջ

  • by Western Armenia, 06 Փետրվարի, 2024 in Հասարակություն
97 դիտում

Արցախցի 63-ամյա Էլմիրա Աբրահամյանը 2023 թվականին գերության մեջ է հայտնվել։ 

Նա շուրջ տասն օր ապրել է գերության մեջ։ Forrights.am-ի հետ զրույցում գերության մեջ հայտնված տարեց կինը հայտնել է, որ տեսել է, որ  իր հարազատներից  և համագյուղացիներից ոմանք  ևս գերեվարված են։ Տիկին Էլմիրան ստիպված է եղել Հոռաթաղի տներից մեկում պատսպարվել   և  հայտնում  է, որ իրենց այդտեղ սպանելու սպառնալիքներ են հնչեցրել։

Էլմիրա Աբրահամյանն ադրբեջանական գերության երրորդ օրը տեսել է, որ ամուսնու քրոջ որդին էլ է գերության մեջ՝ նույն տարածքում։ Հայասեր է այդ տղայի անունը, 30 տարեկան է։  Պատում է․ «Հինգ օր այդտեղ մնացինք, հետո եկավ իրենց մեծը, ասաց՝ տատիկ հել, գնում ենք․ ես մտածեցի, թե գնում ենք Բաքու։ Տալիս տղային էլ բերեցին, մի պատառ հիվանդ է։ Մի կին էլ կար, Խնկավանից էր, ես ու նա մի սենյակում էինք։ Եկանք, եկանք, տեսա Կարմիր խաչը կանգնած է, մեզ տվեցին Կարմիր խաչին»։

62-ամյա Էլմիրայի երեխաները գերության ամբողջ ընթացքում մորից տեղեկություն չեն ունեցել; Գերության մեջ հայտնված Էլմիրա Աբրահամյանը նաև մի սարսափելի դեպքի մասին է պատմում, որը տեղի է ունեցել Հոռաթաղում։ «Այդտեղ մի կին էլ կար, նա փախավ գնաց ուրիշ տուն, ինձ հարցրեցին տեսե՞լ ես, ասացի՝ չէ։ Նրան տարել են զինվորների հուշարձանի մոտ, մորթել են։ Մի 35-40 տարեկան կին էր, Հոռաթաղ գյուղից էր»։