Հայ- իրանական մշակութային կապերը ծաղկման փուլում են

  • by Western Armenia, 06 Փետրվարի, 2024 in Հասարակություն
43 դիտում

Հայ- իրանական մշակութային կապերը ծաղկման փուլում են

Հայաստանն ու Իրանը, որոնք հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրներ են, իրենց բարեկամական հարաբերություններն ամրապնդում են մշակույթի, կրթության և այլ բնագավառներում: Դրա մասին են վկայում բազմաբովանդակ ծրագրերը, որոնք իրականացնում է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը Երևանում և մայրաքաղաքից դուրս:  

Մուհամմեդ Ասադի Մովահեդը լրագրողներին  մանրամասներ է հայտնել 2024 թվականին երկու երկրների միջև մշակութային, կրթական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հավաստիացնելով, որ այդ նախաձեռնությունները շարունակական են լինելու: Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը նշում է՝ հայ ժողովուրդն ու հայ հասարակությունը մշակութասեր, արվեստասեր է, ուստի իրենք  Հայաստանում տարբեր մշակութային ծրագրեր են իրականացնելու: Կարևորագույններից մեկը գրքերի տպագրությունն է: Ծրագրերից մեկը, որին հետամուտ են, Հայաստանում տպագրված գրքերի, տարբեր հետաքրքիր ստեղծագործությունների թարգմանությունն է պարսկերեն և պարսկերեն գրականության թարգմանությունը հայերեն: