”Regiontv”-ն անդրադարձել է Արևմտյան Հայաստանի զավակ Նորայր Սողոմոնյանին

  • by Western Armenia, 29 Մարտի, 2024 in Հասարակություն
69 դիտում

Regiontv”֊ն  անդրադարձել է Արևմտյան Հայաստանի զավակ Նորայր Սողոմոնյանին։

44-օրյա պատերազմի առաջին օրն անմահացած Նորայր Սողոմոնյանը ծնվել է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում։ Եղեգնաձոր քաղաքի գեղարվեստի դպրոցի սան է եղել, շնորհալի նկարիչ էր, ստացել է նաև երաժշտական կրթություն։ Տիրապետել է մի շարք երաժշտական գործիքների։

Բանակ է զորակոչվել 2019թ.-ի հուլիսի 16-ին, ծառայել է Ջրականի զորամասում: Եղել է դիպուկահար, զոհվել է պատերազմի առաջին օրը՝  աննահանջ կռվելով իրեն վստահված մարտական դիրքում:

«Նորայրը կռվել է մինչև վերջ, նա հանձնվող տեսակ չէր: Ես նրան զոհված չեմ համարում, նա իր կյանքն է նվիրել, անմահացել եէ»,- ասում է Սյուզաննա Վարդանյանը՝  հերոս Նորայր Սողոմոնյանի մայրը։