«YouTube»-ն արգելափակեց թուրք դեսպանի՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

  • by Western Armenia, 04 Մարտի, 2022 in Հասարակություն
145 դիտում

«YouTube» սոցցանցը արգելափակել է տեսանյութը, որում Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ու նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտnւմ է հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստը: 

Դեռևս 2020-ի ապրիլին նկարահանված տեսանյութը նախ հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից: Ավելի ուշ նույն տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է նաև Բաղըշը: Համաշխարհային վիդեոհարթակը այս անգամ ևս արգելափակել է նշյալ տեսանյութը: Որպես  արգելափակման հիմնավորում՝ նշվել է դրանում առկա ատելnւթյան խոսքը: