Արամայիս Հարությունյանը կամային հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

  • by WesternArmenia, 14 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
107 դիտում

Հայ ըմբիշ Արամայիս Հարությունյանը (մինչև 130 կգ քաշային կարգ) տպավորիչ հաղթանակ է տարել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում՝ պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Մազաիմ Մադրանովին։

Մենամարտի ընթացքում հայ մարզիկը պարտվում էր 0։5 հաշվով, սակայն կարողացել է փոխել գոտեմարտի ընթացքը և հավասարեցնել հաշիվը՝ 5։5։ Վերջին միավորը վաստակելու կանոնի համաձայն՝ հաղթանակը շնորհվել է Արամայիս Հարությունյանին։

Այս հաջողության շնորհիվ հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Երրորդ տեղի համար գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոխար Ուզարովը։