Ազատ ոճային ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտի միջազգային մրցաշարում

  • by Western Armenia, 07 Հունիսի, 2024 in Սպորտ
34 դիտում

Արեւելյան Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող վարկանիշային մրցաշարում: 

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մրցաշարում մեր երկիրը նվաճել է 3 մեդալ` 2 ոսկի, 1 արծաթ:

Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն, ով եզրափակչում գերազանցել է Ղրղըզստանի ներկայացուցչին։

Եզրափակչում մրցել են մեր հավաքականի ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրիասյանը: Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրիասյանին հաջողվել է առավելության հասնել: Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ:

Առավել վաղ Արեւելյան Հայաստանի հավաքականից Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը: