Անդրանիկ Աբրահամեանի հերթական հաղթանակը` ֆրանսիական ծանրամարտի հարթակներում

  • by Western Armenia, 18 Հունիսի, 2024 in Սպորտ
38 դիտում

Հունիսի 15֊ին` ֆրանսիական Դյունկերք քաղաքում, տեղի է ունեցել Ֆրանսիայի  ծանրամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպած Grand East լիգայի առաջնության՝  67 կգ քաշային կարգերի անհատական ակումբային  մրցաշարը: 

Այնտեղ իր մասնակցությամբ փայլել է հայազգի ծանրորդ, Արեւմտեան Հայաստանի զավակ Անդրանիկ Աբրահամեանը և հերթական անգամ վաստակել է  իր արծաթե մեդալը՝ որպես Ֆրանսիայի փոխչեմպիոն։  

Նա պոկում և հրում վարժություններում ընդհանուր հաշվով հավաքելով 342,84 միավոր, զբաղեցրել է երկրորդ հորիզոնկանը` իր հետևում թողնելով արժանի  մրցակիցներին։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Պետական հեռուստաընկերությունը շնորհավորում է Անդրանիկ Աբրահամեանին` հաղթանակի կապակցությամբ, և մաղթում նորանոր հաղթանակներ։