Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

  • by Western Armenia, 13 Մայիսի, 2024 in Սպորտ
15 դիտում

«Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ »։ Այս մասին հայտնել  են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Անի Մարտիրոսյանը՝ (54 կգ), արժանացել է բրոնզե մեդալի։

Հիշեցնենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: