Աշխարհի մինչեւ 20 տարեկան պատանիների առաջնությունում երկու փոխչեմպիոն ունենք

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2024 in Սպորտ
61 դիտում

Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում երկու փոխչեմպիոն ունենք։

17-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով շախմատիստը դարձել է արծաթե մեդալակիր:

Կանանց շախմատի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն էլ չկրելով ոչ մի պարտություն` հնարավոր 11 միավորից վաստակել է 9.5 միավոր և նվաճել արծաթե մեդալ։

Նշենք՝ 20-ամյա Մարիամ Մկրտչյանը կանանց միջազգային վարպետ է, 2022 թվականի Արեւելյան Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն և շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։