«Արարատ-Արմենիա»-ն դուրս եկավ ԿԼ երկրորդ փուլ

  • by Western Armenia, 21 Հուլիսի, 2023 in Սպորտ
83 դիտում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվեց ալբանական «Էգնատիա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էգնատիա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հենց մեկնարկին`4-րդ րոպեին, բացել հաշիվը: «Արարատ-Արմենիա»-ից Էզան 17-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը: Սակայն առաջին կեսում «Էգնատիա»-ն կրկին առաջ անցավ հաշվի մեջ: «Արարատ-Արմենիա»-ն 2-րդ գնդակը խփեց 58-րդ րոպեին: Հայկական ակումբի կազմում աչքի ընկավ Կաստանեյրան: Ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Թիմերը փոխանակվեցին 2-ական գնդակներով և այս խաղում որոշիչ եղան հետխաղյա 11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները` 4:2: