Արեւելյան Հայաստանի շախմատի մինչեւ 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

  • by Western Armenia, 28 Հունիսի, 2024 in Սպորտ
43 դիտում

Արեւելյան Հայաստանի շախմատի Մ18 տարեկանների ընտրանին նվաճել է Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոնի կոչումը:

Մեր երկիրը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին: Մեր ներկայացուցիչները տարել են 5 հաղթանակ, 1 անգամ ոչ-ոքի են գրանցել և կրել են 1 պարտություն:

Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որն առաջնության շրջանակում միակ պարտությունը կրել է Հայաստանի ներկայացուցիչներից: