Արման Ծառուկյանը հաղթել է Չարլզ Օլիվեյրաին

  • by Western Armenia, 13 Ապրիլի, 2024 in Սպորտ
46 դիտում

Արման Ծառուկյանը,  UFC300-ի շրջանակներում հաղթանակ է տարել Չարլզ Օլիվեյրաի նկատմամբ։

Խառը մենամարտերի՝ թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ,  UFC դասակարգման չորրորդ համար), 27-ամյա Արման Ծառուկյանը (Արևելյան Հայաստան) Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում,  դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո հույս է հայտնել, որ կանցկացնի չեմպիոնական մենամարտ։

«Շնորհակալ եմ Օլիվեյրային, նա իսկական մարդ է։ Շնորհակալ եմ UFC-ին այս հնարավորության համար։ Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինեմ  դիվիզիոնի ամենաերիտասարդ չեմպիոնը։

Չէի կարծում, որ մրցավարները ոչ միաձայն հաղթանակ կտան։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Հաջորդ անգամ ես դարձյալ կհաղթեմ»,- ասել է Արման Ծառուկյանը։

Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնի հավակնորդ եւ մենամարտ կանցկացնի այս քաշային կարգում՝  UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։