Արցախցի մարզիկը նվաճում է ռինգը

  • by Western Armenia, 31 Հունվարի, 2024 in Սպորտ
74 դիտում

Հայաստանի խառը մենամարտերի (MMA)  ֆեդերացիան ներկայացնող մարզիկները մասնակցել են Վրաստանի Թիֆլիս քաղաքում կազմակերպվող մրցաշարերին։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է երեք մարզիկներ։Պրոֆեսիոնալ մենամարտերի ընթացքում հանդես եկան Հայաստանից՝ Արտյոմ Զաքեյանը (61,2 կգ), Արտյոմ Հարությունյանը (93 կգ) և Արցախից՝ Դավիթ Խաչատուրյանը (70,3 կգ)։

GFP (Georgian Fighting Promotion) կազմակերպությունում անցկացվող ոգևորիչ մենամարտի ընթացքում Դավիթ Խաչատուրյանն ապացուցեց իր գերազանցությունը եւ տակտիկական հմտությամբ հաղթեց Գեորգի Կիրվալիձեին (74,5 կգ)։ Հաղթանակն ընդգծում է մեր մարզիկների ակնառու հմտությունները։