Գաբրիել Սարգսյանը «Teplice Open 2024» միջազգային մրցաշարի առաջատարներից է

  • by Western Armenia, 17 Հունիսի, 2024 in Սպորտ
33 դիտում

Արեւելյան Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել «Teplice Open 2024» միջազգային մրցաշարում:

Երկու տուրից հետո նա ու ևս 40 շախմատիստ ունեն 2-ական միավոր: Մեկնարկում Գաբրիել Սարգսյանը գերազանցել էր Լեհաստանի, իսկ երկրորդ տուրում` Թուրքիայի մարզիկներին:

Միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 300 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը Արեւելյան Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է: