Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Bucharest Grand Prix Rapid-ում

  • by Western Armenia, 26 Մարտի, 2024 in Սպորտ
27 դիտում

Արևելյան Հայաստանի շախմատի՝ տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանը դարձել է Bucharest Grand Prix Rapid-ի հաղթող:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած մրցաշարում Շանթ Սարգսյանը,  10 հնարավորից հավաքելով 8,5 միավոր` կիսել է 1-3 տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով հայ շախմատիստը զբաղեցրել է առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Ուկրաինայի երկու ներկայացուցիչները:

Առաջին տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 եվրո: