Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

  • by Western Armenia, 15 Փետրվարի, 2024 in Սպորտ
104 դիտում

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Էմրե Բասարի հետ: Ամոյանը հաղթեց 7:0 հաշվով և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը:

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձել էր նաև 2022 և 2023 թվականներին: Նա նաև 2021 թվականի աշխարհի չեմպիոն է: Ամոյանն իրավունք է ստացել՝ մասնակցելու Փարիզի՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Մինչ այս ՝ Հայաստանի հավաքականի կազմում 55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել Մանվել Խաչատրյանը: