Կայծակնային շախմատի ԱԱ-ում հայ շախմատիստուհիներից լավագույնը Մարիամ Մկրտչյանն էր

  • by Editbeglari, 30 Դեկտեմբերի, 2023 in Սպորտ
357 դիտում

Հայաստանը ներկայացնող կին շախմատիստներն ավարտեցին իրենց ելույթները կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում էր Սամարղանդում: Այս մասին հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն արդյունքը ցույց տվեց Մարիամ Մկրտչյանը, որը, վաստակելով 10,5 միավոր, զբաղեցրեց 14-րդ տեղը: Սուսաննա Գաբոյանը 8,5 միավորով 59-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր և մրցաշարն ավարտեց 45-րդ հորիզոնականում: Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վալենտինա Գունինան (14 միավորով): Երկրորդ տեղը զբաղեցրեց շվեյցարացի Ալեքսանդրա Կոստենյուկը, երրորդը ՝ չինացի Չժու Ջիանը: