Հայ շախմատիստը՝ Իրանի միջազգային մրցաշարի հաղթող

  • by Western Armenia, 12 Փետրվարի, 2024 in Սպորտ
79 դիտում

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ Ռադիկ Աբրահամյանը դարձել է B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր:Ռադիկը 176 կետով բարելավվել է իր միջազգային վարկանիշը։

Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: